Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 21-ի N29 որոշումը և ՀՀ կառավարության 30.11.2023թ. N 2103-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Հարությունյան Շին Գրուպ» ՍՊԸ-ի միջև 27.03.2023 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-23/02 պայմանագիրը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի միջև կնքված ՀՀԱՄ-ԱՀ-12 պայմանագիրը ինչպես նաև հաշվի առնելով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Սադունց և Շենկանի բնակավայրերի գերեզմանատների ցանկապատման աշխատանքներ) Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 20 260 890 (քսան միլիոն երկու հարյուր վաթսուն հազար ութ հարյուր իննսուն) ՀՀ դրամ փոխանցել «Բլյու Սթրիմ Սոլուշնս» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Սադունց և Շենկանի բնակավայրերի գերեզմանատների ցանկապատման աշխատանքների համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը: |