Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոմեքենաների շուկայական գները auto.am և list.am կայքէջերի ուսումնասիրություններով համեմատաբար բարձրացել են մինչև 10%-ի չափով, ինչը արդյունք է նաև 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվող մաքսատուրքերի բարձրացման՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Ալագյազ համայնքի ավագանու 07 փետրվարի 2019թ. «ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանի կարիքների համար ծառայողական ավտոմեքենա գնելու մասին» թիվ 13 որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունը՝ 1.«6500000 (վեց միլիոն հինգ հարյուր հազար)» թվերը և բառերը փոխարինել «6900000 (վեց միլիոն ինը հարյուր հազար)» թվերով և բառերով:
|