Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալագյազ համայնքի վարչական որոշ բնակավայրերի փողոցային լուսատուների այրվելու հետևանքով անհրաժեշտություն է առաջացել դրանք փոխարինել նորերով, ինչպես նաև քննարկելով Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2019թ. բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 4251 (շենք շինությունների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածից մինչև 250000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ հատկացնել Ալագյազ համայնքի համար լուսատուների ձեռբերելու նպատակով։ |