Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 16 հունվարի 2024 թվականի թիվ 5 որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ, Միրաք և Ռյա ԹԱզա վարչական բնակավայրերի ջրագծերի կառուցման և վերանորոգման աշխատանքների համար ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանին տալ աշխատանքների շինարարական թույլտվություններ: