Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 6-ի «Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ N27 որոշումը և ՀՀ Արագածոտնի մարզպետի 2022 թվականի հուլիսի 13-ի N 01 /5/02578-2022 գրությունը, միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի NՓՎ/47-2022 արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել էր 50 տոկոսով, ինչպես նաև Ալագյազ համայնքի համայնքապետարանի և «Սեյսմաանվտանգություն» ՍՊԸ-ի միջև 22 ապրիլի 2022 թվականին կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-22/04 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2022 թվականի բյուջեի «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ փոխանցել «Սեյսմաանվտանգություն» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն վարչական բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ծառայության գումար, որպես համայնքի մասնաբաժին: |