Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N50 որոշումը, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի միջև 13 դեկտեմբերի 2022 թվականին կնքված N ՀՀԱՄ-ԳՀԾՁԲ-22/07 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեի «Ճանապարհներ» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 1225000 (մեկ միլիոն երկու հարյուր քսանհինգ հազար) ՀՀ դրամ փոխանցել «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ին, որպես Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի փողոցների սալիկապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության գումար, որպես համայնքի մասնաբաժին: |