Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջներով, ինչպես նաև քննարկելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է` 1.Սահմանել Արագածոտն մարզի Ալագյազի համայնքի սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները հետևյալ սկզբունքով.
1.Միակողմանի ծնողազուրկ անապահով երեխաներին՝ 10.000 – 30.000 ՀՀ դրամ:
2.Դժբախտ պատահարներից մահացած անձանց ընտանիքներին՝ 50.000 – 80.000 ՀՀ դրամ:
3.Զին. ծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն՝ 30.000 – 50.000 ՀՀ դրամ:
4. Զոհված զին. ծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն՝ 50.000– 80.000 ՀՀ դրամ:
5. Սոցիալապես անապահով ընտանիքներին 10.000 – 30.000 ՀՀ դրամ:
6.Պատերազմի վետերաններին սոցիալական խնդիրների լուծման համար 10.000 – 20.000 ՀՀ դրամ:
7.1-ին կարգի հաշմանդամներին 20.000 – 30.000 ՀՀ դրամ:
8.Ուսումնական հաստատություններում գերազանց առաջդիմության համար 1(մեկ) լավագույն աշակերտին խրախուսման գումար 10.000 – 30.000 ՀՀ դրամ:
9.Ուսումնական հաստատություններում տարվա լավագույն ուսուցչի համար խրախուսման գումար 30.000 – 50.000 ՀՀ դրամ: |