Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 39
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 39


Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԾԱ-ՆԱԽԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 16-ի N 02 որոշումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալագյազ համայնքի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար թվով 3 նախագծա-նախահետազոտական աշխատանքները կատարվել են պատշաճ կարգով և անցել սահմանված կարգով փորձաքննություն, ուստի Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է՝

Թույլ տալ համայնքի ղեկավարին տրամադրել՝
1.Ալագյազ համայնքի 2019 թվականի բյուջեի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 1692000 (մեկ միլիոն վեց հարյուր իննսուներկու հազար) ՀՀ դրամ Գազաֆիկացման ծրագրերի իրականացման նախագծահետազոտական աշխատանքների կատարման համար:
2.Ալագյազ համայնքի 2019 թվականի բյուջեի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 720 000 (յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ Ալագյազ բնակավայրի 3-րդ փողոցի և գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատման իրականացման նախագծահետազոտական աշխատանքների կատարման համար:
3.Ալագյազ համայնքի 2019 թվականի բյուջեի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 876000 (ութ հարյուր յոթանասունվեց հազար) ՀՀ դրամ Ալագյազ համայնքի 11 բնակավայրերի խճապատման իրականացման նախագծահետազոտական աշխատանքների կատարման համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner