Այսօր: Երեքշաբթի, 4 Օգոստոսի 2026թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 22
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2026 թվականի N_
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 2 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջները, ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 27-ի 356-Լ որոշումը, որով գումար է հատկացվել Ալագյազ համայնքում բուսաբուծության աջակցության ծրագրի դրական եզրակացություն ստացած շահառուների և մոնիթորինգի հանձնաժողովի անդամներին և Ալագյազ համայնքի ղեկավարի  առաջարկությունը, Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

Ալագյազ համայնքի ավագանու 2026 թվականի հունվարի 16-ի «Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 2 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումներ՝
1.Ալագյազ համայնքի 2026թ. բյուջեի «Ալագյազ համայնքի բուսաբուծության աջակցության ծրագրի» եկամտային հաշվին ավելացնել 21200280 (քսանմեկ միլիոն երկու հարյուր հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
2.Ալագյազ համայնքի 2026թ. բյուջեի «Ալագյազ համայնքի բուսաբուծության մոնիթորինգի ծրագրի» եկամտային հաշվին ավելացնել 636008 (վեց հարյուր երեսունվեց հազար ութ) ՀՀ դրամ:
3.Ալագյազ համայնքի 2026թ. բյուջեի «Ալագյազ համայնքի սոցիալական» ծրագրի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածին ավելացնել 21200280 (քսանմեկ միլիոն երկու հարյուր հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամ:
4.Ալագյազ համայնքի 2026թ. բյուջեի «Ալագյազ համայնքի սոցիալական» ծրագրի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածին ավելացնել 636008 (վեց հարյուր երեսունվեց հազար ութ) ՀՀ դրամ:
5.Թուլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2026թ. բյուջեի «Ալագյազ համայնքի սոցիալական» ծրագրի 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից 21200280 (քսանմեկ միլիոն երկու հարյուր հազար երկու հարյուր ութսուն) ՀՀ դրամ գումարը փոխանցել համապատասխան դրական եզրակացություն ստացած շահառուներին և 636008 (վեց հարյուր երեսունվեց հազար ութ) ՀՀ դրամն ծրագրի մոնիթորինգի հանձնաժողովին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner