|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 հունիսի 2023 թվականի N 43 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ղեկավարի 2023թվականի հունիսի 6-ի N28 որոշումով ստեղծված հանձնաժողովի արձանագրությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2023թվականի բյուջեի «Փողոցների լուսավորության» ծրագրի 4251 (շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) հոդվածից մինչև 950000 (ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ օգտագործել Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող թվով 100 լուսատուների վերանորոգման և ըստ անհրաժեշտության նորով փոխարինելու համար: |
Կողմ -7 ԱԼԻՅԱՆ ՖԱՅԶՈ ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|