Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 13-ի N 12 հերթական նիստի օրակարգը.
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2025 թվականի նախնական բյուջեն հաստատելու մասին,
2.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի 2025 թվականի վարձատրության չափը սահմանելու մասին,
3.Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքապետարանի 2025 թվականի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին,
4.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում 2025թ. տեղական տուրքերի և տեղական վճարների դրույքաչափերը սահմանելու մասին,
5.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում 2025 թվականի աղբահանությունը կազմակերպելու և աղբահանության վճարների դրույքաչափերը սահմանելու մասին,
6.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024թ. ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին,
7.Ալագյազ համայնքի 2025 թվականի տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/ հաստատելու մասին,
8.Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N65 որոշումը անվավեր ճանաչելու մասին,
9.Ալագյազ համայնքի Սադունց վարչական բնակավայրի 8-րդ փողոց 1 հասցեում գտնվող հողամասը, բնակելու տունը և անասնաշենքը ուղիղ վաճառքով՝ առանց մրցույթի, օտարելու մասին,
10.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N 66 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: