|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 սեպտեմբերի 2023 թվականի N 57 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ, ՋԱՄՇԼՈՒ, ՄԻՋՆԱՏՈՒՆ, ԿԱՆԻԱՇԻՐ ԵՎ ՃԱՐՃԱԿԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԱԼԻԿԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N50 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 24-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 35 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Էդգար Շին» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված ՀՀԱՄ-ԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-23/06 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեի «Ճանապարհներ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 42.413.310 (քառասուներկու միլիոն չորս հարյուր տասներեք հազար երեք հարյուր տաս) ՀՀ դրամ հատկացնել և աշխատանքների 35 տոկոս կատարողականը հաստատելուց հետո փոխանցել «Էդգար Շին» ՍՊԸ-ին, որպես Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի փողոցների և հրապարակի սալիկապատման աշխատանքների գումար՝ համայնքի մասնաբաժին: |
Կողմ -7 ԱԼԻՅԱՆ ՖԱՅԶՈ ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ ՀԱՄԵՅԱՆ ԱԼԻԽԱՆ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|