Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 նոյեմբերի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով Մրազ Ալիի Ամոյանի լիազորված անձ Ռազմիկ Ալիի Ամոյանի դիմումը՝ պարզվեց, որ վերջինս դիմել է Ալագյազի համայնքապետարան՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող /հիմք` «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից 02.11․2023թ․ կազմված հատակագիծ և Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2023WXGRKZ, Ալագյազ համայնքի Ավշեն վարչական բնակավայրի 4-րդ փողոցի 1-ին նրբանցք 1 հասցեում գտնվող 0․25 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված ընդհանուր 72.44քմ մակերեսով բնակելի տան և 41.8 ավտոտնակի օրինականացման խնդրանքով։ Հաշվի առնելով, որ նշված շինությունները կառուցվել են մինչև 2001թ. մայիսի 15-ը, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 24․12․2021թ․ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և ՀՀ Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 22.1-րդ կետի պահանջներով.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Ալագյազ համայնքի Ավշեն վարչական բնակավայրի 4-րդ փողոցի 1-ին նրբանցք 1 հասցեում գտնվող 0․25 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում մինչև 15․05․2001թ․ կառուցված ընդհանուր 72.44 քմ մակերեսով բնակելի տունը և 41.8 քմ մակերեսով ավտոտնակը ճանաչել օրինական, որոնց օրինականացման համար վճար չի գանձվում:
2.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner