Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով «Միհրան Բոյաջյան» ԱՁ-ի կողմից տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2024WLFRNE) և Միրազմ Ուռուսյանի դիմումը, ինչպես նաև, այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև, որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ջամշլու վարչական բնակավայրի 3-րդ փողոց տուն 7 հասցեում ինքնակամ կառուցված 179.59քմ արտաքին մակերեսով 2017 թվականին կառուցված բնակելի տունը, 72.57 քմ արտաքին մակերեսով 2012 թվականի կառուցված անասնաշենքը, 37.64 քմ արտաքին մակերեսով 2017 թվականին կառուցված բնակելի տունը, 93.87 քմ արտաքին մակերեսով 2020 թվականին կառուցված անասնաշենքը, 3.16 քմ արտաքին մակերեսով 2014 թվականին կառուցված ավտոտնակը, 13.48 քմ արտաքին մակերեսով 2014 թվականին կառուցված օժանդակ շինությունը, 6.1 քմ արտաքին մակերեսով 2020 թվականին կառուցված ցախանոցը և 15.85 քմ արտաքին մակերեսով 2014 թվականին կառուցված ծածկը, ընդհանուր 450.26 քմ արտաքին մակերեսով շինությունները ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողատարածքի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում, սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած: Շենք շինությունների համար 1քմ-ի համար վճարը կազմում է 631 դրամ, ընդհանուր գումարը կազմում է 284115 (Երկու հարյուր ութանասունչորս հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ:
3.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարին կատարել համապատասխան ձևակերպումը: