|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
01 դեկտեմբերի 2022 թվականի N 55 |
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի բնակիչներ Էլիզբար Բուբոյանի, Ռոզա Մամոյանի, Նազե Բաքոյանի, Քյարամ Ալոյանի գրավոր դիմումները և Կանիաշիր, Ռյա--Թազա բնակավայրերի վարչական ղեկավարների միջնորդագրերը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներքոնշյալ շենքերը գտնվում են անմխիթար վիճակում և քաղաքացիների կողմից օգտագործումը կնպաստի այդ շենքերի պահպանմանը, քննարկելով նաև Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ շենք-շինությունները 2023 թվականին մեկ տարի ժամկետով տրամադրել օգտագործման հետևյալ քաղաքացիներին՝ 1.Կանիաշիր բնակավայրում գտնվող ակումբի շենքի ձախ հատվածը մեկ տարի ժամկետով տրամադրել Կանիաշիր բնակավայրի բնակիչ Էլիզբար Բուբոյանին (անձնագիր AG0540611) տարեկան 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճարով։ 2.Կանիաշիր բնակավայրում գտնվող ակումբի շենքի աջ հատվածը մեկ տարի ժամկետով տրամադրել Կանիաշիր բնակավայրի բնակչուհի Ռոզա Մամեյանին (անձնագիր AM0518402) տարեկան 20000 (քսան հազար) ՀՀ դրամ վարձավճարով։ 3.Ալագյազ բնակավայրում գտնվող բաղնիքի շենքը մեկ տարի ժամկետով տրամադրել Ալագյազ բնակավայրի բնակչուհի Նազե Բաքոյանին (անձնագիր AM0476600) 36000 (երեսունվեց հազար) ՀՀ դրամ վարձավճարով։ 4.Ալագյազ բնակավայրում գտնվող հին մանկապարտեզի շենքի մի հատվածը մեկ տարի ժամկետով տրամադրել Ալագյազ բնակավայրի բնակիչ Քյարամ Ալոյանին (անձնագիր AR0504861) անհատույց օգտագործման՝ հաշվի առնելով նրա ընտանիքի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը։ |
Կողմ -6 ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|