Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ալագյազ համայնքը մասնակցում է ՀՀ կառավարության կողմից N62-Ն որոշմամբ սահմանված սուբվենցիոն ծրագրերին, որից է նաև Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրի 3-րդ փողոցի և գերեզմանոց տանող ճանապարհների ասֆալտապատումը, հարկավոր է 2019թվականի բյուջեի ֆոնդային մասից համապատասխան գումար հատկացնել սույն ծրագրի իրականացման համար, և անհրաժեշտ է գումար հատկացնել նաև գեոդեզիական քարտեզագրման համար՝ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի 2019թ. ֆոնդային բյուջեի «Ճանապարհային» ծրագրի 5113 (շենք շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից 8100000 (ութ միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ պակասեցնել, որից 7960000 (յոթ միլիոն ինը հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամը տեղափոխել «Ճանապարհային» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածին, իսկ մնացած 140000(մեկ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամը տեղափոխել Ալագյազ համայնքի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5133 (Գեոդեզիական քարտեզագրման ծախսեր) հոդվածին:
|