Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 38
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հոկտեմբերի 2022 թվականի N 38

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՐԱՔ ԵՎ ՄԻՋՆԱՏՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 6-ի «Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ N27 որոշումը և ՀՀ Արագածոտնի մարզպետի 2022 թվականի հուլիսի 13-ի N 01 /5/02578-2022 գրությունը, միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 25-ի NՓՎ/47-2022 արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել էր 50 տոկոսով, ինչպես նաև Ալագյազ համայնքի համայնքապետարանի և «ՊՐՈՖ-ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի միջև 15 ապրիլի 2022 թվականին կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-ԳՀԾՁԲ-22/04 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2022 թվականի բյուջեի «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 1300000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ փոխանցել «ՊՐՈՖ-ԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն վարչական բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության գումար, որպես համայնքի մասնաբաժին:


Կողմ -5

ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ

ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ

ՇԱՎԵՇՅԱՆ ՆՎԵՐ

ՌԱԶԳՈԵՎ ՅՈՒՐԻ

ՍԱԴԵՅԱՆ ՄԻՐՈ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner