Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 4-ի N8 հերթական նիստի օրակարգը.
1.Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների համար գումար հատկացնելու մասին, 2․Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների տեխնիկական հսկողության համար գումար հատկացնելու մասին, 3.Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների հեղինակային հսկողության համար գումար հատկացնելու մասին, 4․Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության համար գումար հատկացնելու մասին, 5.Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայության համար գումար հատկացնելու մասին, 6.ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2022 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին, 7.Ալագյազ համայնքում համայնքային կենտրոնի կառուցման համար համաֆինանսավորման տեսքով գումար հատկացնելու մասին, 8.Ալագյազ համայնքի 2022 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին: |