Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հաշվի առնելով ՀՀ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Արագածի բաժնի պետի 28․02․2020թվականի N37/4-373 գրությունը ուղղված համայնքի ղեկավարին, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել Ալագյազ համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2020թ. բյուջեի «Կառավարչական ապարատ» ծրագրի 5122 (վարչական սարքավորումներ) հոդվածից մինչև 350000 (երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ հատկացնել Ալագյազ համայնքի Ջամշլու, Ավշեն, Ճարճակիս և Սադունց վարչական բնակավայրերի տեսանկարահանման սարքերի հիմնանորոգման, ձեռբերման և պահպանման համար։ |