Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 10-ի N2 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի N 278-Ա որոշման արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 50 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Աշոտ Ղազարյան» ԱՁ-ի միջև 2025 թվականի հունիսի 11-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-02/25 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 18282000 (տասնութ միլիոն երկու հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ փոխանցել «Աշոտ Ղազարյան» ԱՁ-ին, որպես Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Ռյա Թազա, Կանիաշիր և Սադունց վարչական բնակավայրերում կանգառների կառուցման համար՝ համայնքի մասնաբաժին:
|