|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 հոկտեմբերի 2022 թվականի N 41 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏԵՍՔՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ղեկավարի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենի միջև 03 հոկտեմբերի 2022թ. կնքված ծրագրի հայտ NAFT-AN-02 հիմնական համաձայնագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի «Կառավարչական ապարատ» ծրագրի 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից 10609127 (տաս միլիոն վեց հարյուր ինը հազար մեկ հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ փոխանցել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հաշվեհամարին, որպես Ալագյազ համայնքում համայնքային կենտրոնի կառուցման համաֆինանսավորման գումար: |
Կողմ -5 ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՇԱՎԵՇՅԱՆ ՆՎԵՐ ՌԱԶԳՈԵՎ ՅՈՒՐԻ ՍԱԴԵՅԱՆ ՄԻՐՈ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|