Այսօր: Ուրբաթ, 11 Սեպտեմբերի 2026թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



11 սեպտեմբերի 2026 թ.

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՌՅԱ ԹԱԶԱ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԿՈՒԼԻԼԿ ՍԱՄԱՆԴԻ ՇԱՎԵՐՇՅԱՆԻՆ, ԳԵՆՆԱԴԻ ՄԱՄՈՒԴԻ ՍԱՅԱԴՅԱՆԻՆ, ՍԱՅԱԴ ՄԱՄՈՒԴԻ ՍԱՅԱԴՅԱՆԻՆ ԵՎ ԶԻՆԱ ՄԱՀՄՈՒԴԻ ՍԱՅԱԴՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՇԵՆՔ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 10.06.2008թ. ընդունված ՀՀ օրենքը «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» և հաշվի առնելով Ռյա Թազա բնակավայրի վարչական ղեկավարի 11.09.2026թ. N 1110 տեղեկանքը, ինչպես նաև Գեննադի Մամուդի Սայադյանի դիմումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական բնակավայրի 3-րդ փողոց տուն 32 հասցեում գտնվող անհատական բնակելի տունը, որը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, 141.28 քմ բնակելի տունը և 0.267627 հա տնամերձ հողամասը, որը մինչև օրս որպես սեփական գույք տիրապետել են Կուլիլկ Սամանդի Շավերշյանը, Գեննադի Մամուդի Սայադյանը, Սայադ Մամուդի Սայադյանը և Զինա Մահմուդի Սայադյանը, որի նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանված հողամասերի՝ այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, ուստի վերը նշված 141.28 քմ բնակելի տունը և 0.267627 հա տնամերձ հողամասը ճանաչել Կուլիլկ Սամանդի Շավերշյանի, Գեննադի Մամուդի Սայադյանի, Սայադ Մամուդի Սայադյանի և Զինա Մահմուդի Սայադյանի սեփական գույքեր:
2.Համաձայն «Արսեն Իսահակյան» ԱՁ-ի կողմից տրված չափագրման, նշված հասցեում 2021 թվականին կառուցված 6.29 քմ մակերեսով բնակելի տունը համարել ինքնակամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner