Այսօր: Շաբաթ, 16 Մայիսի 2026թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 59
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 11-ի N 1801-Ն որոշումը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի միջև 16.12.2025թ. կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-01 պայմանագիրը, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Աշոտ Ղազարյան» ԱՁ-ի միջև 2025 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-04/25 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը՝ համաձայն կատարողական ակտերի փոխանցել «Աշոտ Ղազարյան» ԱՁ-ին, որպես Ալագյազ համայնքի համայնքային կենտրոնի արտաքին բարեկարգման աշխատանքների հրատապ ծրագրով հատկացված կառավարության մասնաբաժնի գումար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner