Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 176-րդ հոդվածով և 217-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի ղեկավար Թալաբանի Մրազի Սադեյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Ալագյազ համայնքի Ճարճակիս բնակավայրի վարչական ղեկավար Թալաբանի Մրազի Սադեյանին 2025 թվականի սեպտեմբերի 19-ին տրամադրել չվճարվող արձակուրդ:
2.Ալագյազ համայնքի Ճարճակիս բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները 2025 թվականի սեպտեմբերի 19-ին դնել Միջնատուն բնակավայրի վարչական ղեկավար Միրան Հասոյանի վրա՝ առանց վարձատրության: