|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 փետրվարի 2023 թվականի N 34 |
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՐԱՔ ԵՎ ՄԻՋՆԱՏՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 6-ի «Ալագյազի համայնքի Միրաք և Միջնատուն բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման նախագծանախահաշվային փաստաթղթերը հաստատելու մասին» թիվ 27 որոշումը և ՀՀ կառավարության 1 դեկտեմբերի 2022թ. N 1856-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Պրոֆ-Էքսպերտ» ՍՊԸ-ի միջև 2 սեպտեմբերի 2022 թվականին կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-22/04-2 պայմանագիրը, ինչպես նաև հաշվի առնելով ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի 18.11.2022թ. N1 ակտը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն վարչական բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ) Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 603338 (վեց հարյուր երեք հազար երեք հարյուր երեսունութ) ՀՀ դրամ փոխանցել «Պրոֆ-Էքսպերտ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Միրաք և Միջնատուն վարչական բնակավայրեր տանող ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ հեղինակային հսկողության գումար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը: |
Կողմ -6 ԱԼԻՅԱՆ ՖԱՅԶՈ ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ ՀԱՄԵՅԱՆ ԱԼԻԽԱՆ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|