Այսօր: Շաբաթ, 11 Հունվարի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 7
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՄ ԽՈՒԴՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՐՃԱԿԻՍ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱՊԱԼԱՌՈՒԻ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N50 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 9-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 55 տոկոսով, ՀՀ Կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1978-N որոշումը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի միջև 18.12.2024թվականին կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-14 պայմանագիրը, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի իջև 2023 թվականի նոյեմբերի 24-ին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-23/09 պայմանագիրը, «Նախագծերի փորձաքննություն» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի նոյեմբերի 29-ին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-23/28 պայմանագիրը, «ՎԻԿ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի սեպտեմբերի 16-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԳՀԱՇՁԲ-24/05 պայմանագիրը, «ԼԻՎԱԼ ՔՈՆԹՐՈԼ» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-24/03 պայմանագիրը և «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի միջև 2024 թվականի հոկտեմբերի 3-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-Հ-24/01 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2025 թվականի բյուջեի «Սուբվենցիա» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 5564504 (հինգ միլիոն հինգ հարյուր վաթսունչորս հազար հինգ հարյուր չորս) ՀՀ դրամ և 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 823500 (ութ հարյուր քսաներեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ փոխանցել Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գերեզմանատների ցանկապատման ծրագրի հետևյալ կազմակերպություններին, որպես կառավարության սուբվենցիոն մասնաբաժնի գումար՝

1.«Վանաձորի նախագծող» ՍՊԸ - նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման - 5134 հոդվածից 756000 (յոթ հարյուր հիսունվեց հազար) ՀՀ դրամ,
2.«Նախագծորի փորձաքննություն» ՍՊԸ - նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն - 5134 հոդվածից 67500 (վաթսունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ,
3.«ՎԻԿ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ - Կապալառու կազմակերպություն - 5490000 (հինգ միլիոն չորս հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ,
4.«ԼԻՎԱԼ ՔՈՆԹՐՈԼ» ՍՊԸ - տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություն - 29700 (քսանինը հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ,
5.«Վանաձորի նախագծող» ՍՊԸ - հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպություն - 44804 (քառասունչորս հազար ութ հարյուր չորս) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner