Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 4-ի N 10 հերթական նիստի օրակարգը.
1.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի փողոցների և հրապարակի սալիկապատման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության համար գումար հատկացնելու մասին,
2.Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի փողոցների և հրապարակի սալիկապատման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայության համար գումար հատկացնելու մասին,
3.Ալագյազ համայնքի Սադունց վարչական բնակավայրում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդ վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին,
4.Ալագյազ համայնքի Սադունց վարչական բնակավայրում գտնվող և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին,