Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 3-ի N 36 և N 37 որոշումները, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի միջև 20 մայիսի 2021 թվականին կնքված N ՀՀԱՄ-ԱՀ-ԳՀԾՁԲ-21/09 պայմանագիրը
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2021 թվականի բյուջեի «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 797500 (յոթ հարյուր իննսունյոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ փոխանցել «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ին, որպես Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատում և Սադունց բնակավայրի փողոցի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման աշխատանքների համար՝ համայնքի 55 տոկոս մասնաբաժինը: |