Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 68-րդ և 70-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 04.06.2020թ N 1023 որոշման պահանջները և Ալագյազ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին` համայնքի սեփականություն համարվող Ալագյազ համայնքի Ջամշլու վարչական բնակավայրի 1-ին փողոց 10 հասցեում գտնվող 02-090-0106-0013 կադաստրային ծածկագրով 0.11659 հա բնակավայրային նպատակային նշանակության և բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ 1 լոտով, աճուրդ-վաճառքով օտարել: 2.Հաստատել հողամասի մեկնարկային գինը՝ 256498 (երկու հարյուր հիսունվեց հազար չորս հարյուր իննսունութ) ՀՀ դրամ, 1 քմ 220 ՀՀ դրամ: 3.Համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին` ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: |