Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով ինչպես նաև հիմք ընդունելով այն հանգամանքը, որ թիվ ԵԿԴ/0822/02/15 կատարողական թերթի համաձայն հարուցված թիվ 01794393 կատարողական վարույթի հիման վրա կատարված կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Ռեդ Մերկուրի ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Հակոբյանը չի հայտնաբերվել, և 2017թ-ի հունիսի 26-ին որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, իսկ Ալագյազի համայնքապետարանի կողմից կուտակված վարձավճարի բռնագանձման պահանջով կրկին հայց է ներկայացվել դատարան, ուստի Ալագյազ համայնքին պատկանող վարձակալության հանձնված հողամասերի վարձավճարը 2019թ. ընթացքում հնարավոր չէ գանձել 1628000 (մեկ միլիոն վեց հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամի չափով՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի 2019թ. բյուջեի <<Հողի վարձակալություն>> եկամտային հաշվից պակասեցնել 1628000 (մեկ միլիոն վեց հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ:
2.Ալագյազի համայնքի 2019թ. բյուջեի <<Ապարատի>> 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) հոդվածից պակասեցնել 1628000 (մեկ միլիոն վեց հարյուր քսանութ հազար) ՀՀ դրամ: |