Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով հանրային բաց քննարկումները՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հաստատել Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեն՝ եկամտային 238 446 400 (երկու հարյուր երեսունութ միլիոն չորս հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր) ՀՀ դրամ, 88 320 967 (ութսունութ միլիոն երեք հարյուր քսան հազար ինը հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ 2023 թվականի տարեվերջյան մնացորդ և ծախսային 326 767 367 (երեք հարյուր քսանվեց միլիոն յոթ հարյուր վաթսունյոթ հազար երեք հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ` համաձայն հավելված 1-ի: |