Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջով, ինչպես նաև քննարկելով Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է՝ Սահմանել Արագածոտն մարզի Ալագյազի համայնքի 2024 թվականին սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչները հետևյալ սկզբունքով. 1.Միակողմանի ծնողազուրկ անապահով երեխաներին՝ 10.000–30.000 ՀՀ դրամ, 2.Դժբախտ պատահարներից մահացած անձանց ընտանիքներին՝ 50.000–80.000 ՀՀ դրամ, 3.Մահացած անձանց ընտանիքներին՝ 30.000-80.000 ՀՀ դրամ, 4.Զին. ծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն՝ 30.000–50.000 ՀՀ դրամ, 5.Զոհված զին. ծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցություն՝ 50.000–100.000 ՀՀ դրամ, 6.Սոցիալապես անապահով ընտանիքներին 10.000–30.000 ՀՀ դրամ, 7.Պատերազմի վետերաններին սոցիալական խնդիրների լուծման համար 10.000–20.000 ՀՀ դրամ, 8.1-ին կարգի հաշմանդամներին 20.000–30.000 ՀՀ դրամ, 9.Ուսումնական հաստատություններում գերազանց առաջդիմության համար լավագույն աշակերտին խրախուսման գումար 10.000–30.000 ՀՀ դրամ, 10.Ուսումնական հաստատություններում տարվա լավագույն ուսուցչի համար խրախուսման գումար 30.000–50.000 ՀՀ դրամ, 11.Բնական աղետներից տուժած անձանց դրամական օգնություն՝ կախված հասցված վնասի չափից՝ 30․000-80․000 ՀՀ դրամ,
|