Այսօր: Երկուշաբթի, 12 Մայիսի 2025թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 57
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՇՈՒԽԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ, ՋԱՄՇԼՈՒ, ՄԻՋՆԱՏՈՒՆ, ԿԱՆԻԱՇԻՐ ԵՎ ՃԱՐՃԱԿԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՍԱԼԻԿԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N50 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի փետրվարի 24-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 35 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Էդգար Շին» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի սեպտեմբերի 20-ին կնքված ՀՀԱՄ-ԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-23/06 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեի «Ճանապարհներ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 42.413.310 (քառասուներկու միլիոն չորս հարյուր տասներեք հազար երեք հարյուր տաս) ՀՀ դրամ հատկացնել և աշխատանքների 35 տոկոս կատարողականը հաստատելուց հետո փոխանցել «Էդգար Շին» ՍՊԸ-ին, որպես Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի փողոցների և հրապարակի սալիկապատման աշխատանքների գումար՝ համայնքի մասնաբաժին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ                       
ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner