Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N50 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հունվարի 26-ի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել է 40 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Լայն Շին» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի մայիսի 10-ին կնքված ՀՀ-ԱՄ-ԱՀ-ԲՄԱՇՁԲ-23/01 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2023 թվականի բյուջեի «Ալագյազ բնական գազ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 31.200.000 (երեսունմեկ միլիոն երկու հարյուր հազար) ՀՀ դրամ փոխանցել «Լայն Շին» ՍՊԸ-ին, որպես Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գազաֆիկացման աշխատանքների գումար՝ համայնքի մասնաբաժին: |