Այսօր: Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 44
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2024 թվականի N 44

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ, ՋԱՄՇԼՈՒ, ՄԻՋՆԱՏՈՒՆ, ԿԱՆԻԱՇԻՐ ԵՎ ՃԱՐՃԱԿԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆԵՐԲՆԱԿԱՎԱՅՐԱՅԻՆ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՍԱԼԻԿԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 21-ի N29 որոշումը և ՀՀ կառավարության 11.07.2024թ. N 1083-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Էդգար Շին» ՍՊԸ-ի միջև 20.09.2023 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-23/06 պայմանագիրը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի միջև կնքված ՀՀԱՄ-ԱՀ-09 պայմանագիրը, Ալագյազ համայնքի ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատման աշխատանքներ) Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 78 767 575 (յոթանասունութ միլիոն յոթ հարյուր վաթսունյոթ հազար հինգ հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ փոխանցել «Էդգար Շին» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատման աշխատանքների համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը:


Կողմ -5

ԱԼԻՅԱՆ ՖԱՅԶՈ

ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ

ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ

ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ

ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner