Հիմք ընդունելով 10.06.2008թ. ընդունված ՀՀ օրենքը «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» և հաշվի առնելով Ռյա Թազա բնակավայրի վարչական ղեկավարի 08.05.2026թ. N 685 տեղեկանքը, ինչպես նաև Իշխան Քալաշյանի լիազորված անձ Արտյոմ Ուսոյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Ալագյազ համայնքի Ռյա Թազա վարչական բնակավայրի 5-րդ փողոց տուն 27 հասցեում գտնվող անհատական բնակելի տունը և շենք շինությունները, որոնք կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, 179.76 քմ բնակելի տունը, 142.02 քմ անասնաշենքը, 17.1 քմ նախամուտքը և 0.773 հա տնամերձ հողամասը, որը մինչև օրս որպես սեփական գույք տիրապետել է Իշխան Ավդոյի Քալաշյանը, որի նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական փաստաթղթերը, որը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանված հողամասերի՝ այդ թվում ինժիներատրանսպորտային օբյեկտների գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ, ուստի վերը նշված 179.76 քմ բնակելի տունը, 142.02 քմ անասնաշենք ըև 17.1 քմ նախամուտքը ճանաչել Իշխան Ավդոյի Քալաշյանի սեփական գույքեր: