Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 21-ի N29 որոշումը և ՀՀ կառավարության 11.07.2024թ. N 1083-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Տեխ. հսկողություն թիվ 1» ՍՊԸ-ի միջև 19.10.2023 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-23/07 պայմանագիրը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի միջև կնքված ՀՀԱՄ-ԱՀ-09 պայմանագիրը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատման աշխատանքներ) Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 1 170 000 (մեկ միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ փոխանցել «Տեխ. հսկողություն թիվ 1» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը: |