Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով 22.09.2026թ. N 22092026-02-0009 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը և Սոկրատ Բարոյանի դիմումը, ինչպես նաև, այն հանգամանքը, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի 1-ին փողոց տուն 1/1 հասցեում ինքնակամ հաշվառված 2008 թվականին ինքնակամ կառուցված 40.07 քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
2.Շենք շինությունների համար 1քմ-ի համար վճարը կազմում է 631 դրամ, ընդհանուր օրինականացվող ընդհանուր մակերեսը կազմում է 40.07 քմ, գումարային կազմում է 25285 (քսանհինգ հազար երկու հարյուր ութսունհինգ) ՀՀ դրամ:
3.Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողատարածքի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում, սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած:
4.Հանձնարարել աշխատակազմի ղեկավարին կատարել համապատասխան ձևակերպումը: