Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, ինչպես նաև քննարկելով Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի 2020 թվականի ֆոնդային բյուջեի «Փողոցների լուսավորություն» ծրագրի 5112 (շենք-շինությունների կառուցում) հոդվածից 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ, «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5113 (շենք-շինությունների կապիտալ վերանորոգում) հադվածից 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ, «Ջրամատակարարում» ծրագրի 5112 (շենք-շինությունների կառուցում) հոդվածից 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ, 5113 (շենք-շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ, ընդամենը՝ 12.000.000 (տասներկու միլիոն) ՀՀ դրամ պակասեցնել, որից 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամն ավելացնել «Գազաֆիկացում» ծրագրի 5112 (շենք-շինությունների կառուցում) հոդվածին, իսկ 9.000.000 (ինը միլիոն) ՀՀ դրամն ավելացնել «Կառավարչական ապարատի» 5112 (շենք-շինությունների կառուցում) հոդվածին: |