Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 13 հերթական նիստի օրակարգը.
1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2019 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին հաղորդումը հաստատելու մասին: 2.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի 2019 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին: 3.Կանիաշիրի հիմնական դպրոցի ճաշարանի վերանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու համար դրամաշնորհի տեսքով գումար հատկացնելու մասին:
|