Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դ) կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ կետով և 14-րդ հոդվածով՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Սահմանել Արագածոտն մարզի Ալագյազ համայնքում աղբահանությունը կազմակերպելու համար աղբահանության վճարի 2025 թվականի համար հետևյալ դրույքաչափերը
1)Կենցաղային աղբի համար փաստացի բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական 50 դրամ: 2)Ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 10 դրամ: 3)Առևտրի (այդ թվում` շուկաների), հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացվող շինությունների մասով մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 60 դրամ: 4)Հյուրանոցների և հյուրանոցային տնտեսության ծառայություններ, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 դրամ: 5)Արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 5 դրամ: 6)կրթական, մշակութային, առողջապահական, սպորտային, գիտահետազոտական և նմանատիպ այլ հասարակական շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար 5 դրամ: |