Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N 94 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել էր 55 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ի միջև 24 նոյեմբերի 2023 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԾՁԲ-23/09 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի «Ընդհանուր բնույթի այլ ծախսեր» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 924000 (ինը հարյուր քսանչորս հազար) ՀՀ դրամ փոխանցել «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ճարճակիս բնակավայրի գերեզմանատների ցանկապատման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության գումար, որպես համայնքի մասնաբաժին: |