|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ալագյազ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ալագյազ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 093-38-84-14 , alagyazhp@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 դեկտեմբերի 2023 թվականի N 68 |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի 2103-Ն որոշումը, որով գումար է հատկացվել «Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Սադունց և Շենկանի վարչական բնակավայրերի գերեզմանատների ցանկապատում» և «Ալագյազ համայնքի Ճարճակիս վարչական բնակավայրի գազաֆիացում» սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքների համար` Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի 2023թ. բյուջեի «Պետական բյուջեի կողմից տրամադրվող սուբվենցիաներ» եկամտային հաշվին ավելացնել 71 388 100 (յոթանասունմեկ միլիոն երեք հարյուր ութանասունութ հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ: 2.Ալագյազ համայնքի 2023թ. բյուջեի «Միջուկային վառելիք և ճանապարհ սուբվենցիա» ծրագրի 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 67 839 058 (վաթսունյոթ միլիոն ութ հարյուր երեսունինը հազար հիսունութ) ՀՀ դրամ: 3.Ալագյազ համայնքի 2023թ. բյուջեի «Միջուկային վառելիք և ճանապարհ սուբվենցիա» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 3 549 000 (երեք միլիոն հինգ հարյուր քառասունինը հազար) ՀՀ դրամ: |
Կողմ -6 ԽՈՒԴՈՅԱՆ ՋԱԼԻԼ ԿՆՅԱԶՅԱՆ ՄԱՐԱՏ ՄԱԽՄՈՒԴՈՎ ՌԵԶՈ ՄՈՒՐԱԴՈՎ ՍԵՐԺԻԿ ՇԱԲՈՅԱՆ ԱՆԶՈՐ ՉՈԼՈՅԱՆ ՇԻՐԱԼԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|