Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի հունիսի 14-ի N 44 որոշումը և միջգերատեսչական հանձնաժողովի արձանագրությունը, որտեղ համայնքի մասնաբաժինը հաստատվել էր 25 տոկոսով, ինչպես նաև Ալագյազի համայնքապետարանի և «Բիմ Ինժիներինգ» ՍՊԸ-ի միջև 16 հունվարի 2024 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀՄԱԾՁԲ-23/13 պայմանագիրը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի «Ալագյազի ջրամատակարարում» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածից 2175000 (երկու միլիոն հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ փոխանցել «Բիմ Ինժիներինգ» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ բնակավայրի խմելու ջրի կառուցում, Միրաք և Ռյա Թազա վարչական բնակավայրերի խմելու ջրի վերանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայության գումար: |