Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Ալագյազի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 նոյեմբերի 2024 թ.

ԱԼԱԳՅԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱԳՅԱԶ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՋԱՄԻԼԱ ՄՈՒՐԱԶԻ ՄՀՈՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԱՍՏԻՃԱՆԱՀԱՐԹԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածի II գլխի պահանջներով, հաշվի առնելով, որ կառույցը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին և հիմք ընդունելով «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 2024RCNAYH) և Ջամիլա Մհոյանի դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի Ալագյազ վարչական բնակավայրի 3-րդ փողոց 1 հասցեում 2006 թվականներին ինքնակամ կառուցված 25,52 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 72,38 քմ արտաքին մակերեսով աստիճանահարթակը ճանաչել օրինական:
2.Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում հողատարածքի սեփականատիրոջ կողմից սույն կարգի 18-րդ կետի ա ենթակետով սահմանված վճարները չմուծելու դեպքում, սույն որոշումը կճանաչվի ուժը կորցրած: Շենք շինությունների համար 1քմ-ը՝ 631 դրամ, ընդհանուր 97,9 քմ 61775 (վաթսունմեկ հազար յոթ հարյուր յոթանասունհինգ) ՀՀ դրամ:
3.Կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, ինչպես նաև որևէ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
4.Հանձնարարել աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարին կատարել համապատասխան ձևակերպումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԱՍՄ ՄԱԽՄՈՒԴՈՎ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝21343f9d-9dca-473b-a7c4-a6a23f04c73a



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Ալագյազ, 2-րդ փ., 10 շ.
093-38-84-14
alagyazhp@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822340@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԼԱԳՅԱԶԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner