Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջները և Ալագյազ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Ալագյազ համայնքում ամանորյա միջոցառումների և զարդարման համար գումար հատկացնելու մասին» N 66 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններ և լրացումներ՝ Որոշման 1-ին մասի «մինչև 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ» թվերը և բառերը փոխարինել «մինչև 700000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ» թվերով և բառերով: |