Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 89-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ալագյազ համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 21-ի N29 որոշումը և ՀՀ կառավարության 11.07.2024թ. N 1083-Ն որոշումը, ինչպես նաև Ալագյազ համայնքի ղեկավարի և «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ի միջև 20.09.2023 թվականին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՄԱԾՁԲ-23/03 պայմանագիրը, Ալագյազի համայնքապետարանի և Արագածոտնի մարզպետի աշխատակազմի միջև կնքված ՀՀԱՄ-ԱՀ-09 պայմանագիրը, Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել համայնքի ղեկավարին ՀՀ կառավարության կողմից հատկացված սուբվենցիոն գումարը (Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատման աշխատանքներ) Ալագյազ համայնքի 2024 թվականի բյուջեի «Սուբվենցիաներ» ծրագրի 5112 (շենք շինությունների կառուցում) հոդվածից 394 927 (երեք հարյուր իննսունչորս հազար ինը հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ փոխանցել «Վանաձորի Նախագծող» ՍՊԸ-ին՝ Ալագյազ համայնքի Ալագյազ, Ջամշլու, Միջնատուն, Կանիաշիր և Ճարճակիս բնակավայրերի ներբնակավայրային փողոցների սալիկապատման աշխատանքների հեղինակային հսկողության ծառայության համար, որպես կառավարության կողմից տրված սուբվենցիոն գումարի մասնաբաժինը: |