Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերով և հիմք ընդունելով Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը՝ Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 11-ի N 8 հերթական նիստի օրակարգը.
1.Ալագյազ համայնքի Ռյա Թազա բնակավայրի 144 տեղ հզորությամբ կրթահամալիրի կառուցման համար «Էկո Բիլդինգ» ՍՊ ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին: 2.Ալագյազ համայնքի Ջամշլու վարչական բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդ վաճառքով օտարելու թույլատվություն տալու մասին: |