Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով նույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի հիման վրա համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկը, ինչպես նաև Հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասը` Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Թույլատրել մրցույթային հանձնաժողովին Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության անշարժ գույքերի համար հայտարարել վարձակալության մրցույթ` համաձայն հավելված 1-ի, 2.Վարձակալության ամսական վճարների մեկնարկային գները սահմանել տվյալ հողատեսքի զուտ եկամտի 15 %-ի չափով, իսկ մուծվող նախավճարի 5%-ի չափով, 3.Թույլատրել մրցույթային հանձնաժողովին մրցույթ չկայանալու դեպքում՝ դիմումների առկայության պայմանով, վարձակալությամբ տրամադրել 1 տարի ժամկետով: |