Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021թվականի դեկտեմբերի 16-ի 2094-Ն որոշումը, որով գումար է հատկացվել «Ալագյազ համայնքի Շենկանի բնակավայր տանող ճանապարհի ասֆալտապատման և Սադունց բնակավայրի փողոցի հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրերի իրականացման աշխատանքների համար` Ալագյազ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Ալագյազ համայնքի 2021թ. բյուջեի «Պետական բյուջեի կողմից տրամադրվող սուբվենցիաներ» եկամտային հաշվին ավելացնել 87115700 (ութսունյոթ միլիոն մեկ հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ: 2.Ալագյազ համայնքի 2021թ. բյուջեի «Միջուկային վառելիք և ճանապարհ սուբվենցիա» ծրագրի 5112 (շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 86397912 (ութսունվեց միլիոն երեք հարյուր իննսունյոթ հազար ինը հարյուր տասներկու) ՀՀ դրամ: 3.Ալագյազ համայնքի 2021թ. բյուջեի «Միջուկային վառելիք և ճանապարհ սուբվենցիա» ծրագրի 5134 (նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 717750 (յոթ հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ: |